«Ինձ ոչինչ չխանգարեց օրս վայելել». Նաիրա Վարդանյանի 27-ամյակը, անանուն անակնկալն ու տրամարությունը

0

Մոդել, դերասանուհի Նաիրա Վարդանյանը, որը հեռուստադիտողին առավել հայտնի է «Փափուկ խաղալիք» սիթքոմից, հունիսի 28-ին նշել է ծննդյան 27-ամյակը: Նաիրան խոստովանում է` համաճարակային իրավիճակը խախտել է իր ծրագրերը, բայց չի կարողացել փչացնել օրվա տրամադրությունը: Ինչպես ինքն է իրեն բնորոշում` համառության շնորհիվ, նույնիսկ, այս իրավիճակում կարողացել է իր օրը դարձնել հիշարժան:

Ծննդյան օրվա մանրամասներն ու լուսանկարները Նաիրան տրամադրել է NEWS.am STYLE-ին:

«Օրս սկսվել է հուզիչ, էմոցիաներով լի: Առհասարակ, ծննդյանս առավոտյան արթնանում եմ նոր նպատակներով, աշխարհն էլ ավելի գունավոր տեսանկյունից բացահայտելու, իսկ կյանքս ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու մտքերով»,-ասում է նա ու հավելում,-«Երկրի իրավիճակից ելնելով` բարդ էր ոչ միայն ծննդյանս տոնը նշելու վայրի ընտրությունը, այլեւ շատ ուրիշ հարցեր… բայց ինձ ոչինչ չխանգարեց օրս վայելել մինչեւ վերջ` իհարկե, չխախտելով անվտանգության կանոնները»:

Մոդել-դերասանուհին օրն անցկացրել է ամենամտերիմ ու հարազատ մարդկանցից մի քանիսի շրջապատում, որոնք ըստ նրա` կարողացել են իրեն իսկական տոն պարգեւել.

«Միասին ծիծաղել ու բարձր տրամադրություն ենք ունեցել մինչեւ լուսաբաց: Նրանք այն մարդիկ են, որոնց հետ ես ես եմ ու երջանիկ: Դրսից եւս շատ հարազատ մարդկանց էի սպասում, բայց նրանք իրավիճակից ելնելով` չեն կարողացել գալ»:

Նաիրան խոստովանում է` սիրում է եւ նվերներ տալ, եւ ստանալ, բայց կարող է երջանկանալ նաեւ անկեղծ շնորհավորանքներից:

«Իմ բոլոր հյուրերի նվերներն ու շնորհավորանքները եղել են սրտանց ու անկեղծ, ինչն ինձ շատ է ուրախացրել, իսկ ամենաօրիգինալ ու սպասված նվերը եղել է կեսգիշերից հետո. ինձ համար դա քրոջս եւ ընտանիքիս շնորհավորանքն էր»:

Մոդելը չժխտեց, որ անակնկալներ եղել են նաեւ երկրպագուների կողմից.

«Անակնկալները շատ էին, իսկ ամենահետաքրքիրն անանուն էր, բայց թույլ տվեք դա չմանրամասնել»,-ժպիտով հավելեց նա:

27-ամյա մոդելն ասում է` իրեն թվերը չեն վախեցնում. «Ինձ ավելի շատ վախեցնում է հետ նայելը… երբ 27-ը բաժանում ես ու հասկանում, թե որքան արժեքավոր ժամանակ ես վատնել էժանագին երեւույթների վրա»:

Նա նաեւ հավելում է, որ ներքին հասունությունը զգում է ոչ միայն տարիքի, այլեւ օրերի հետ.

«Ինձ մոտ կարող են մեկ օրվա ընթացքում փոխվել աշխարհհայացքս, պատկերացումներս ու երազանքներս»:

Նաիրան օրվա ընթացքում չի մոռացել երազանք պահելու մասին եւ վստահ է ` այն կիրականանա.

«27-ամյակս սկսել եմ մաքուր, ազատ ու նոր էջից, իսկ դա սպիտակ թերթերը գունավորելու ամենալավ սկիզբն է»:


Leave A Reply

Your email address will not be published.