Կարպով․ Մարազմ է սպիտակ ֆիգուրներով սկսելու պատճառով շախմատը կապել ռասիզմի հետ

0

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, ռուսաստանցի Անատոլի Կարպովը քննադատել է Ավստրալիայի ռադիոհեռարձակող կորպորացիային (ABC), որն անցկացրել էր հետաքննություն եւ շախմատը համարել ռասիստական խաղ։

Պատճառն այն է, որ շախմատային պարտիան պարտադիր սկսում է սպիտակ ֆիգուրներով խաղացող շախմատիստը։

«Մարազմ է սպիտակ ֆիգուրներով պարտիան սկսելու պատճառով շախմատը կապել ռասիզմի հետ։ Ի՞նչ կապ կարող է ունենալ բազմադարյա փառահեղ պատմությամբ խաղը ռասիզմի հետ»,- Կարպովի խոսքը մեջբերում է «Российская газета»-ն։

Հետաքննության պատճառ են դարձել ամերիկյան քաղաքներում հակառասիստական բողոքի ցույցերը։

Leave A Reply

Your email address will not be published.