Կազեմիրո․ Իմ գոլը Բենզեմայի շնորհիվ էր

0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն արժանին է մատուցել թիմակից, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային, որի կրկնկով փոխանցումից հետո գրավեց «Էսպանյոլի» դարպասը Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղում։ Կազեմիրոյի գոլը հաղթական էր՝ 1։0։

«Դա Քարիմի գոլն է։ Մենք սովորել ենք նրա բարձր կարգին եւ խաղի որակին։ Ես պետք է այդ գոլը նշեի նրա հետ։ Իմ գոլը Բենզեմայի շնորհիվ էր։

Մենք գիտենք նրա որակները եւ փոխանցում խնդրեցի, քանի որ գիտեի՝ այդ դիրքից էլ նա կգտնի ինձ փոխանցումով։

Պրիմերայում մենք կենտրոնացած ենք միայն մեր խաղերի վրա։ «Էսպանյոլի» դեմ հանդիպումն արդեն անցյալում է եւ մտածում ենք միայն «Խետաֆեի» հետ դիմակայության մասին։

Ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում։ Առջեւում դեռ երկար ճանապարհ կա։ Գիտենք, որ ամեն խաղը գավաթային եզրափակիչ է։ Մենք ցանկանում ենք հռչակվել չեմպիոն»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» վաստակել է 71 միավոր, «Բարսելոնան» հետ է 2 միավոր։

33-րդ տուրում «Բարսելոնան» հունիսի 30-ին կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»։ «Ռեալը» «Խետաֆեին» կհյուրընկալի հուլիսի 2-ին։

Leave A Reply

Your email address will not be published.