Զիդան․ Տիտղոսի ճակատագիրը կվճռվի վերջին տուրում

0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղում «Էսպանյոլի» նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակից եւ մրցաշարային աղյուսակը գլխավորելուց հետո խոսել է «Բարսելոնայի» հետ չեմպիոնական մրցավազքի մասին։

«Ես շատ գոհ եմ խաղացողներից։ Ամեն խաղում հաղթելը հեշտ չէ։ Ես պետք է շնորհավորեմ ֆուտբոլիստներին։

Ուշադրություն չեմ դարձնում, որ առաջին տեղում ենք։ Տիտղոսի ճակատագիրը կվճռվի վերջին տուրում։

Տեսաք, թե ինչքան բարդ էր խաղալ հետնապահի դեմ։ Այս լիգայում երբեք չգիտես, թե ինչ կլինի հաջորդ խաղում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Ռեալը» վաստակել է 71 միավոր, «Բարսելոնան» հետ է 2 միավոր։

Leave A Reply

Your email address will not be published.