Google-ը շուտով քվանտային համակարգիչ մուտք գործելու ծառայություն կստեղծի

0

Google ընկերությունը առաջիկայում կբացի իր քվանտային հաշվիչ սարքերի մուտքը՝ առեւտրային ընկերությունների համար, որոնք կկարողանան այն օգտագործել իրենց սեփական խնդիրները լուծելու նպատակով: Այս մասին «Ռոսկոնգրես» հիմնադրամի առցանց հարթակում անցկացվող քննարկման ժամանակ հայտարարել է Google-ի տեխնիկական տնօրեն Հարթմուտ Նեւենը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աշխարհում առայժմ գոյություն ունեն ընդամենը մի քանի տասնյակ աշխատունակ քվանտային համակարգիչներ, որոնց օգնությամբ կարելի է լուծել բավականին բարդ մաթեմատիկական կամ ֆիզիկական խնդիրներ: Բոլոր այդպիսի մեքենաները պահանջում են հովացում՝ մինչեւ ծայրաստիճան ցածր ջերմաստիճան, եւ մեծ թվով բարձրակարգ ինժեներների կողմից մշտական վերահսկողություն, ինչը սահմանափակում է դրանց կիրառումը:

Google-ը շուտով քվանտային համակարգիչ մուտք գործելու ծառայություն կստեղծի04:24, 26.06.2020Տարածաշրջան:Աշխարհում
Թեմա: Ինովացիա

Google ընկերությունը առաջիկայում կբացի իր քվանտային հաշվիչ սարքերի մուտքը՝ առեւտրային ընկերությունների համար, որոնք կկարողանան այն օգտագործել իրենց սեփական խնդիրները լուծելու նպատակով: Այս մասին «Ռոսկոնգրես» հիմնադրամի առցանց հարթակում անցկացվող քննարկման ժամանակ հայտարարել է Google-ի տեխնիկական տնօրեն Հարթմուտ Նեւենը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աշխարհում առայժմ գոյություն ունեն ընդամենը մի քանի տասնյակ աշխատունակ քվանտային համակարգիչներ, որոնց օգնությամբ կարելի է լուծել բավականին բարդ մաթեմատիկական կամ ֆիզիկական խնդիրներ: Բոլոր այդպիսի մեքենաները պահանջում են հովացում՝ մինչեւ ծայրաստիճան ցածր ջերմաստիճան, եւ մեծ թվով բարձրակարգ ինժեներների կողմից մշտական վերահսկողություն, ինչը սահմանափակում է դրանց կիրառումը:

Երեք տարի առաջ IBM-ը՝ «քվանտային մրցավազքի» առաջնորդներից մեկը, մեծ քայլ կատարեց այդ սահմանափակումները հանելու ուղղությամբ՝ ստեղծելով ինտերֆեյս, որը թույլ է տալիս վերահսկել քվանտային համակարգչի աշխատանքը եւ դրանով ինտերնետային «ամպից» խնդիրները լուծել։ Այս գաղափարը արագորեն աջակցություն գտավ գիտնականների եւ ծրագրավորողների շրջանում, եւ արդեն 2018-ին ԱՄՆ-ի ֆիզիկոսներն օգտագործում էին այս քվանտային «ամպը»։

Նմանատիպ ծրագրեր, ինչպես նշել է Նեւենը, Google-ն էլ ունի: Նրա խոսքերով՝ ամերիկյան ընկերությունը դրա համար Սանտա Բարբարա քաղաքում արդեն կառուցել է համակարգչային հատուկ կենտրոն, այս համակարգի համար ստեղծել է ենթակառուցվածք, ծրագրային հիմք եւ այժմ իրականացնում է դրա ներքին փորձարկումը:

Leave A Reply

Your email address will not be published.