Ո՞ւմ էր ուղղված ինքնաթիռում գրած ձեռագիր նամակը, ո՞րն է կյանքի անմոռանալի օրն ու ե՞րբ է առաջին անգամ սիրահարվել. 20 փաստ Շուշան Երիցյանի մասին

0

«20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում շարունակում ենք բացահայտել ճանաչված հայերի մասին պարզագույն հարցերի պատասխանները, որոնք հաստատ կհետաքրքրեն նրանց հետեւորդներին:

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին Շուշան Երիցյանն է, որը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

Օրդ սկսվում է

Յոգայով:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Երբ մի բանով հիանում եսի՞նչ բառ ես օգտագործում:

Հայացքով եմ արտահայտում հիացմունքս:

Երբ բարկանում եսո՞ր բառն ես ամենից հաճախ օգտագործում:

Կրկին հայացքով եմ հասկացնում (ծիծաղում է):

Ինչպե՞ս չես սիրումոր քեզ դիմում են:

Չեմ սիրում, երբ ասում են Շուշանիկ:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Վախենում եմ բարձրությունից:

Միայն ջուր:

Կերակուրորը տանել չես կարողանում:

Ոստրե:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 170 սմ, քաշս՝ 55-56 կգ:

Թրենդներից ի՞նչը տանել չես կարողանում:

Չեմ սիրում այն ամենը, ինչը կոտրում է կանացիությունը:

Ուժեղ ու թույլ կողմերդ:

Ուժեղ կողմս այն է, որ ինչ-որ բանից կախվածություն չունեմ, թույլ կողմեր էլ չունեմ, ու կարծում եմ՝ դա իմ առանձնահատկությունն է (ժպտում է):

Ֆիլմորը միշտ կարող ես դիտել:

«Սկիզբը»:

Ո՞ր տարիքի հետ են կապված հուշերիդ մեծ մասը:

Ինձ համար կյանքում մի հիշարժան օր է եղել՝ երկու տարի առաջ…Մնացածն առանց առիթ չեմ հիշում (մոդելն առայժմ չցանկացավ մանրամասնել, թե ինչ իրադարձության մասին է խոսքը):

Օրորը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:

Չկա նման օր: Ես հաշտ եմ իմ կյանքի բոլոր օրերի հետ (ժպտում է):

Առաջին անգամե՞րբ ես սիրահարվել:

Դպրոցական տարիքում:

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

Թափանցիկ սպիտակ:

Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:

Անցած տարի՝ ինքնաթիռում: Ուղղված էր մի մարդու, որն ինձ անձամբ չէր ճանաչում, բայց ուսանողական տարիներին մեծ ազդեցություն էր ունեցել կյանքիս վրա:

Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:

Բարկանալն ինձ խորթ է. ես չեմ բարկանում:

Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվելի՞նչ առիթով:

Կրկին պիտի նշեմ՝ երկու տարի առաջ (ծիծաղում է): Այդ օրվանից իմ կյանքի ամեն մի օրն է ուրախության առիթ:

Ամենազավեշտալի բամբասանքըոր երբեւէ քո մասին լսել ես:

Իբր ես արտերկրում ամուսնացել եմ ու դա գաղտնի եմ պահում:

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

Ինչո՞ւ միս, ձուկ չես ուտում, կամ՝ ինչո՞ւ ալկոհոլային խմիչք չես օգտագործում: Իրոք, տանել չեմ կարողանում այդ հարցերը:


Leave A Reply

Your email address will not be published.