«Արսենալի» կիսապաշտպանը՝ Եվրոպայի առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում

0

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը:

GFFN-ի հաղորդմամբ՝ 21-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան», Միլանի «Ինտերը», Մադրիդի «Աթլետիկոն» և Փարիզի ՊՍԺ-ն:

Նշվում է, որ Գենդուզին խնդիրներ ունի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, որը ֆուտբոլիստին դուրս էր թողել Պրեմյեր լիգայի 31-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակից:

Գենդուզիի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: 

Leave A Reply

Your email address will not be published.