Փարիզի Էյֆելյան աշտարակը աշխատանքը վերսկսել է

0

Փարիզի Էյֆելյան աշտարակը հինգշաբթի աշխատանքը վերսկսում է կորոնավիրուսի համավարակի պատճառով գրեթե 3 ամիս պարապուրդից հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեսարժան վայրի ղեկավարության հայտարարությունը:

«Էյֆելյան աշտարակը բացվում է հունիսի 25-ին… Գործում են սանիտարական միջոցառումներ, այդ թվում՝ դիմակների պարտադիր կրումը»,- հայտնել են ղեկավարությունից:

Աշտարակի ղեկավարությունը նաեւ նշել է, որ սանիտարական միջոցառումների երկարաձգման պատճառով օբյեկտի վերելակը փակ կմնա մինչեւ հուլիսի 1-ը: Հնարավոր կլինի հարկերը բարձրանալ միայն աստիճաններով:

Ֆրանսիայում կորոնավիրուս է գրանցվել ավելի քան 160 հազար մարդու մոտ:

Leave A Reply

Your email address will not be published.