Ռոնալդո. Եթե Ալեքսիսի մոտ «Ինտերում» ոչինչ չստացվի, «Վալյադոլիդի» դռները բաց են նրա առաջ

0

Իսպանական «Վալյադոլիդի» նախագահ, բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն հայտարարել է, որ իր ղեկավարած ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել Միլանի «Ինտերի» և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:

«Ալեքսիս Սանչեսը միշտ հաջողության է հասել այն թիմերում, որտեղ հանդես է եկել: 

Այնուամենայնիվ, եթե «Ինտերում» նրա մոտ ոչինչ չստացվի, «Վալյադոլիդի» դռները բաց են նրա առաջ»,- Ռոնալդոյի խոսքը փոխանցում է Sempre Inter-ը:

31-ամյա Ալեքսիս Սանչեսը 2019 թվականի ամռանն է «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ տեղափոխվել «Ինտեր»: Բոլոր ակումբային մրցաշարերում չիլիացի հարձակվողը մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ:

Leave A Reply

Your email address will not be published.