«Լիվերպուլը» պատրաստ է վերադարձնել Կոուտինյոյին

0

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը քննարկում է Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին վերադարձնելու հնարավորությունը, տեղեկացնում է Sky Sports-ը:

Կոուտինյոն «Լիվերպուլ» վերադառնալու խնդրանքով օրեր առաջ դիմել էր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:

Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է կատալոնական «Բարսելոնային»: Բրազիլացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ է անցկացնում «Բավարիայում»:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն «Լիվերպուլում» հանդես է եկել 2013-2018 թվականներին:

Leave A Reply

Your email address will not be published.