Գունավոր սուրմայի թրենդն ու հայ հայտնիները՝ տվյալ դիմահարդարմամբ

0

Ամառը վաղուց ընթացքի մեջ է, ինչը նշանակում է՝ հագուստի վառ գույներին զուգահեռ, պետք է ուշադրություն դարձնել նաեւ դիմահարդարման երանգներին: Դե, այն, որ ամռանն ավելի նորաձեւ են համարվում մեղմ գույները, փայլուն ստվերաներկերն ու հայլայթերը, բազմիցս ասվել է, իսկ վերջին երկու տարում, հատկապես, թրենդային է համարվում գունավոր սուրման: Այո, այո, այն խամրեցրել է սեւ «աղեղներին» ու, անգամ, հանրահայտ smokey eyes-ին՝ դառնալով հայտնիների ամենասիրելի թրենդը:

Հայտնի դիմահարդար Հեյլի Կասելի խոսքով՝ գունավոր սուրման կանանց ավելի արտիստիկ ու արտահայտիչ տեսք է հաղորդում: Elle.com կայքին տված հարցազրույցում  նա նշել է.

«Հիմա բոլորս հակված ենք ազատությանն ու ազատ ինքնաարտահայտմանը: Շատերն արդեն հոգնել էին cat eye կոչվող հարդարումից, եւ այդպես ստեղծվեց այն փոփոխելու միտումը: Սեւի փոխարեն կարելի է օգտագործել, օրինակ, կապույտ երանգը՝ կապույտ թարթչաներկի համադրությամբ»:

Այսօր համաշխարհային հայտնիներին ֆոտոշարքերում ու տեսահոլովակներում կարելի է հանդիպել աչքերի նման հարդարմամբ: Հայ հայտնիները եւս հետ չեն մնացել այս թրենդից: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին, որոնք ունեն աշխատանքներ այս ամառային ու թեթեւ դիմահարդարմամբ:

Իվետա Մուկուչյան

Հռիփսիմե Սարգսյան

Սրբուկ

Լիլիթ Հովհաննիսյան

Տոմա Պետրոսյան

Մանե Գրիգորյան

Leave A Reply

Your email address will not be published.