«Ռեալը» խնդիրներ չունեցավ «Վալենսիայի» դեմ խաղում

0

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» ակումբային մարզաբազայի Դի Ստեֆանոյի անվան մարզադաշտում ընդունեց «Վալենսիային»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթեց 3։0 հաշվով։

61-րդ րոպեին բելգիացի հարձակվող Էդեն Ազարի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ 74-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։ 86-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Բենզեման։

«Ռեալը» 62 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։ «Վալենսիան» 8-րդն է՝ 43 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռեալ» — «Վալենսիա»՝ 3։0 (տեսանյութ) https://www.soccerstand.com/match/0vgyOmwg/#video

Քարիմ Բենզեմա, 61, 86, Մարկո Ասենսիո, 74

Հեռացում՝ Լի Կան Ին («Վալենսիա»), 89

Leave A Reply

Your email address will not be published.