Էմմա Ուոթսոնը ներառվել է ընկերության տնօրենների խորհրդի կազմում, որին պատկանում են Balenciaga-ն եւ Gucci-ն

0

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը ներառվել է Kering ընկերության տնօրենների խորհրդի կազմում, որին պատկանում են Gucci, Saint Laurent, Bottega Veneta, Balenciaga եւ Alexander McQueen ապրանքնանիշերը։ Տնօրենների խորհրդի նոր կազմում ներառվել են նաեւ Didi Chuxing հարթակի ղեկավար Լյու Քվինգն ու բանկիր Թիջան Թիամը, ասված է ընկերության հայտարարությունում։

«Նրանց գիտելիքներն ու բանիմացությունը, փորձի բազմազանությունն ու տեսակետները  Kering-ի տնօրենների խորհրդի աշխատանքում անգին ներդրում կդառնան։ Հավաքական մտածողությունը, որը գալիս է հայացքների ու հարստության տարբերությունից, հավաքված փորձի ներգրավումից, որոշիչ նշանակություն ունի մեր կազմակերպության ապագայի համար, ես ես հպարտ եմ, որ մեր թիմին են միացել այդքան տպավորիչ տաղանդներ»,- նշանակումները մեկնաբանել է Kering-ի գլխավոր տնօրեն, դերասանուհի Սալմա Հայեկի ամուսինը՝ Ֆրանսուա Անրի-Պինոն։

Էմմա Ուոթսոնին լայն հայտնիություն է բերել Հարի Փոթերի մասին ֆիլմերում Հերմոնա Գրեյնջերի դերը։ 2018թ.-ին նա դարձել է «Vogue Australia»-ի հրավիրված խմբագիր կայուն զարգացման ու գիտակցված օգտագործման ուղղությամբ։


Leave A Reply

Your email address will not be published.