«Ինչպիսի կին». Ստեպանենկոն էլեգանտ կերպարով հիացրել է երկրպագուներին

0

Հումորիստ, հեռուստահաղորդավարուհի Ելենա Ստեպանենկոն հանդիսատեսին ներկայացել է նոր կերպարով։ Նա «Еще не вечер» շոուի ստուդիա է գնացել կարմիր գույնի էլեգանտ կոստյումով։ Լուսանկարը, որում Ստեպանենկոն ժպտում է տեսախցիկին, հրապարակվել է շոուի Instagram-յան էջում։ Հաղորդավարուհին կոստյումը համադրել է սպիտակ տոպի հետ, դրան համահունչ կոշիկ ընտրել։

67-ամյա հումորիստի արտաքինը դուր է եկել երկրպագուներին։ Մեկնաբանություններում Ստեպանենկոյին բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

«Պարզապես հիանալի տեսք ունեք», «Մ՞իթե հնարավոր է այդքան գեղեցիկ լինել։ Եվ երիտասարդ։ Ելենա, կարմիրը ձեզ շատ է սազում», «Ինչպիսի կին», «Դուք պարզապես հիասքանչ եք, լեդի»,- հումորիստի հասցեին գրել են երկրպագուները։

Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանից բաժանվել է 2018թ.-ին։ Նախկին ամուսինները մինչ այժմ կիսում են համատեղ ունեցվածքը։ Նրանք ամուսնացած են եղել 30 տարի։ Վերջերս Պետրոսյանն առաջին լուսանկարն է հրապարակել երիտասարդ կնոջ՝ 31-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ։ Նրանց հարաբերությունների մասին սկսել են խոսել 2019թ.-ին։ Ստեպանենկոյի երկրկրպագուներն աղջկան մեղադրում են Պետրոսյանի ու Ստեպանենկոյի ամուսնությունը քանդելու մեջ։

Leave A Reply

Your email address will not be published.