«Բնական ու գեղեցիկ». Ադրիանա Գալստյանի լուսանկարը

0

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի շապիկ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Ադրիանան կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վզնոց, ականջօղեր։ Հետեւորդներից շատերը նշել են, որ Ադրիանան նման է դերասանուհի Անջելինա Ջոլիին ու հաճոյախոսություններ են գրել նրան. «Ամենասիրուն», «Բնական ու գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ադրիանան պատկերված էր բնության գրկում։ Հմայիչ դերասասանուհին սպիտակ տաբատ էր կրում, մոխրագույն բլուզ։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Գեղեցկուհի»։


Leave A Reply

Your email address will not be published.