Ոչ Սոբչակի, ոչ Նինոյի հետ չստացվե՞ց. Վիտորգանը, կարծես, կրկին միայնակ է

0

Մաքսիմ Վիտորգանի երիտասարդ սիրելին՝ Նինո Նինիձեն, նոր բնական էր փնտրում։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ վրացի դերասանուհին ցանկանում է երկու սենյականոց բնակարան վարձել իր ու չարսամյա որդու համար։ Ընդ որում, լավ վերանորոգմամբ ու կենցաղային տեխնիկայով։

Երբ Վիտորգանի տնից հեռանալու մտադրության մասին իմացել են լրագրողները, անմիջապես ենթադրել են, որ Նինոն բաժանվել է Մաքսիմից՝ չդիմանալով ինքնամեկուսացման փորձությանը։ Մարտին՝ Օման ճանապարհորդությունից հետո, սիրահարները որոշել են միասին ապրել։

Կարանտինի ընթացքում Մաքսիմն ու Նինոն Instagram-յան էջերում համատեղ առօրյայի լուսանկարներ ու տեսանյութերև էին հրապարակում, եւ շատերի մոտ էր տպավորություն առաջացել, որ հարսանիքը մոտ է։

Սակայն, հավանաբար, ինչ-որ բան այնպես չի ընթացել, եւ հիմա Նինոն նոր բնակարան է տեղափոխվում։ Հիշեցնենք՝ Նինո Նինիձեն ու Մաքսիմ Վիտորգանը սկսել են հանդիպել նախորդ տարվա գարնանը։ Նրանք ամառային արձակուրդը միասին են անցկացրել եւ ծանոթացրել նախկին ամուսնությունների ընթացքում լույս աշխարհ եկած երեխաներին։



Leave A Reply

Your email address will not be published.