Վիկտորյա Բեքհեմը «Spice Girls»-ի հետ շրջագայությունից հրաժարվելուց հետո խոշոր հոնորար է ստացել

0

Բրիտանական «Spice Girls» խումբը նախորդ տարի համերգային շրջագայությունների է մեկնել։ Համերգներին ելույթ ունենալ համաձայնել են գրեթե բոլոր արտիստները, բացի Վիկտորյա Բեքհեմից։ Թեեւ Դեւեիդ Բեքեմի կինը հրաժարվել է կրկին երգել կոլեկտիվում, նա խմբի վերամիավորման միջոցով մոտ մեկ մլն ֆունտ է վաստակել։

Նա ստացել է գովազդից, լիցենազավորված համաձայնագրերից ու խմբի ֆիրմային ապրանքների վաճառքից եկամտի մեկ հինգերերոդը։ Միեւնույն ժամանակ Բեքհեմի մոդելային բիզնեսն առաջին տարին չէ, որ եկամուտ չի բերում։ Նրա ընկերության վնասները 2019թ.-ի ընթացքում կազմել են 12 մլն ֆունտ։

90-ականների հայտնի խմբի համերգային շրջագայությունը կազմված էր 13 համերգից։ Այդ ընթացքում նրանք 4,5 մլն ֆունտ են աշխատել։

Leave A Reply

Your email address will not be published.