3 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

0

Սերգեյ Շևչուկը, Մաքսիմ Ժեստոկովը և Արտակ Եդիգարյանը հեռացան «Փյունիկից»: Ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը «Փյունիկում» էր 2019թ. մարտից: Ուկրաինացի ֆուտբոլիստն անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: 

Կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը «Փյունիկ» էր վերադարձել 2019թ. հուլիսին: Վերադարձից հետո անցկացրած 21 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը «Փյունիկում» էր 2018թ. հուլիսից: «Փյունիկի» կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում:

Leave A Reply

Your email address will not be published.