Նախկին ընկերուհիներ Քսենիա Բորոդինան ու Կատյա Ժուժան սոցիալական ցանցում խայթել են միմյանց

0

Հեռուստահաղորդավորուհի Քսենիա Բորոդինան շարունակում է սոցիալական ցանցերում պատերազմել ժամանակին իր մտերիմ ընկերուհու ու գործընկերոջ՝ Կատյա Ժուժայի հետ։ Հեռուստաասղտերը, որոնք նախկինում երեկույթների ընթացքում ջերմ շփվում էին, արդեն վաղուց ընկերություն չեն անում եւ հնարավորության դեպքում խայթում են միմյանց, հայտնում է StarHit-ը։

Ժուժան ու Բորոդինան ժամանակին վիճել են. Քսենիան կարծել է, թե Կատյան իրենց ընկերությունն օգտագործում է շահադիտական նպատակներով։ Բացի դրանից՝ տեղեկություններ էին պտտվում ժուժայի ու Բորոդինայի ամուսնու՝ Կուրբան Օմարովի միջեւ ինտրիգի վերաբերյալ։

Երկուսն էլ առիթը բաց չեն թողնում միմյանց խակթելու համար, ինչը հիմանականում տեղի է ունենում սոցիալական ցանցերում։ Վերջերս Բորոդինան Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակում է արել, որն ակնարկում էր Ժուժային։ «Կատյա, Լենա, Վիկա, Գլաշա եւ մյուս կռվարարներն ինձ հետաքրքիր չեն։ Հայփ փնտրողներ երկու ռուբլու դիմաց։ Նմանների հետ նույնիսկ կռվելն է անհետաքրքիր։ Ազարտ չկա»,- գրել է հեռուստաստղը։

Կատյան երկար չի ստիպել սպասել ու իր միկրոբլոգում նախկին ընկերուհուն պատասխանել է մեմի տեսքով։ «Ես երեք օր ու գիշեր ցատկոտել եմ ձեզ մոտ՝ ասելու, թե որքան անտարբեր եմ ձեր նկատմամբ»,- գրել է Ժուժան։

Բացի Բորոդինայից ՝ Կատյա Ժուժան դադարել է շփվել Դաշա Պիզարի եւ «Դոմ 2»-ի այլ մասնակիցների հետ, քանի որ նրանք Քսենիայի կողմն են անցել։

Leave A Reply

Your email address will not be published.