Crew Dragon-ն միացել է Միջազգային տիեզերակայանին

0

Անձնակազմի կողմից կառավարվող ամերիկյան Crew Dragon տիեզերանավը միացել է Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ)։ Տեղի ունեցողի հեռարձակումը կատարվում է NASA-ի կայքում։

Միացումը կայացել է նախատեսված ժամից շուտ՝ ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 10.16-ին։

Աստղագնացների հետ Crew Dragon տիեզերանավի թռիչքը մեկնարկել է 2020 թվականի մայիսի 30-ին, հաղորդում է Gazeta-ն։

2011 թվականից ի վեր առաջին անգամ NASA-ի տիեզերագնացները թռել են դեպի Միջազգային տիեզերակայան ԱՄՆ-ի տիեզերանավով, ոչ թե ռուսական «Սոյուզ»-ով։

Leave A Reply

Your email address will not be published.