«Նույնիսկ չար մարդկանց է հարկավոր սեփական բարության շողերը նվիրել». Լիլիթ Բասյան

0

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլիթը սպիտակ շապիկ է կրում ու արձակել է մազերը։ Մեկնաբանություններում նա կոչ է արել կյանքի գիրքը բողոքի չվերածել։ «Աստծուն շնորհակալ եղեք ամեն ինչի համար։ Տիեզերքը կփորձի հետ, դուք դժվար ճանապարհներ կունենաք, եւ միայն դուք կընտրեք՝ ինչ ճանապարհով գնալ։ Ես ընտրել եմ իմ ճանապարհը՝ բարին ու ժպիտ տարածել։ Նույնիսկ չար մարդկանց է հարկավոր սեփական բարության շողերը նվիրել»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ տաբատ էր կրում եւ տոպ։ «Եթե ինձ հարցնեին՝ արդյոք ցանկանում եմ նորից գրել իմ կյանքը, ես կպատասխանեի՝ ոչ։ Չէ որ այն, ինչ տեղի է ունեցել, ովքեր եղել են եւ ովքեր չկան իմ կյանքում, ինձ իմ աշխպարհ են բերել։ Հիմա ես կյանքին այլ աչքերով եմ նայում։ Եվ հասկանում եմ, որ 29 տարեկանում ձեռք եմ բերել այն, ինչ մյուսները կարող են այդպես էլ ձեռք չբերել մինչեւ կյանքի վերջ։ Շնորհակալ եմ բոլորին ու շնորհակալ եմ Աստծուն բարդ ճանապարհի համար, որը հասցրել է բարձունքին։ Սիրեք կյանքն, ու կյանքը կսիրի ձեզ…»,- գրել էր Լիլիթը։

Leave A Reply

Your email address will not be published.