«Կորոնավիրուսային կարկուտ» է տեղացել Մեքսիկայում և Չինաստանում

0

Մեքսիկական Նուեվո-Լեոն նահանգում արտասովոր՝ կորոնավիրուսի նմանվող կարկուտ է տեղացել: Արտասովոր երևույթի լուսանկարներն օգտատերերը տեղադրում են Facebook-ում և Instagram-ում, գրում է Gazeta-ն: Դատելով լուսանկարներից՝ կարկուտի հատիկների վրա «փշեր» կան, որոնք մանրադիտակի տակ կորոնավիրուսի պատկերի ձևն են հիշեցնում: Վախեցած տեղաբնակները սա վարակի տարածման պայմաններում «Աստծո ուղերձ» են համարել: Նման երևույթի ականատես են եղել նաև Չինաստանում:

Ցինդաո քաղաքում նման տեսք ունեցող կարկուտ է տեղացել մայիսի 19-ին: Սոցցանցերում լուսանկարները Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության օդերևութաբան Խոսե Միգել Վինասը: Նա նշել է, որ որևէ գերբնական բան դրանում չկա. ուժեղ փոթորիկների ժամանակ կարկուտի հատիկները, միմյանց բախվելով, ամենատարբեր ձևերն են ընդունում:

Leave A Reply

Your email address will not be published.