Սուրճ, աքսեսուարներ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն Իսպանիայից

0

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Աստղիկ Սաֆարյանի միկրոբլոգում հրապարակված կադրերն արվել են Իսպանիայում. վերջին ամիսներին երգչուհին այնտեղ է գտնվում։ Աստղիկ Սաֆարյանը սպիտակ հուդի է կրում, հավաքել է մազերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, խոշոր ականջօղեր։ «Առավոտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին, որը միշտ ոճային է, վառ կարմիր շրջազգեստ էր կրում, սեւ բլուզ։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն էր տվել սեւ երկարաճիտներին ու արձակել մազերը։ Նա կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ «Ողջույն»,- հրապարակումն այսպես էր մակագրել Աստղիկ Սաֆարյանը։


Leave A Reply

Your email address will not be published.