«Ինձ միշտ անհրաժեշտ է «Մի քիչ» Արեւ, «Մի քիչ» Ծաղիկ». Լիա Զախարյանի հմայիչ կերպարը

0

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիան դերասանուհին վառ գույնի շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Հմայիչ դերասանուհու ձեռքին արեւածաղիկ է։
«Ինձ միշտ անհրաժեշտ է «Մի քիչ» Արեւ, «Մի քիչ» Ծաղիկ։ Իսկ որոնք են Ձեր «Մի քիչ»-ները»,- գրել է դերասանուհին։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Երիտասարդ դերասանուհին սպորտային վերնազգեստ էր կրում, արձակել էր մազերն ու ոճային ակնոց ընտրել։ Լիայի ձեռքին անձրեւանոց էր։ «Գեղեցկությունը նայողի աչքերում է»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։

Leave A Reply

Your email address will not be published.