Արդյո՞ք կորոնավիրուսն ավելի վտանգավոր է դառնում մուտացիայի պատճառով

0

Կորոնավիրուսն ավելի վտանգավոր կամ ավելի պաթոգեն չի դառնում պանդեմիայի զարգացման ֆոնին: Նման կարծիք է հայտնել ՌԴ ֆունդամենտալ եւ տրանսլյացիոն բժշկության դաշնային հետազոտական կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների ախտածնության եւ փորձարարական մոդելավորման բաժնի ղեկավար Ալեքսանդր Շեստոպալովը:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքս-ը, կորոնավիրուսի մոտ հայտնաբերված բոլոր մուտացիաները տեղի են ունենում բնական նորմայի շրջանակում, եւ վիրուսն ավելի ուժեղ չի դառնում:

«Ինչ վերաբերում է այսպես կոչված առանց ախտանիշային կրողներին, ապա այստեղ տեղի է ունենում հասկացությունների փոփոխություն: Եթե մարդը վարակվել է, սակայն ախտանիշներ չունի, ապա նա արտադրում է վիրուսը երկար ժամանակ, օրինակ՝ կես տարի: Պետք է ուշադրություն դարձնել երկրի կենսաբանական անվտանգության վրա: Տեխնիկապես վիրուսը կարելի է պատրաստել, սակայն չափազանց բարդ է այն կայուն դարձնել»,-ասել է նա:   

Leave A Reply

Your email address will not be published.