Անգլիական ակումբները մայիսի 19-ին կվերսկսեն փոքր խմբերով մարզումները

0

Անգլիական Պրեմյեր լիգան առաջին քայլն է արել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսման ուղղությամբ։

Պրեմյեր լիգայի ակումբների սեփականատերերը խաղացողների, մարզիչների, բժիշկների եւ երկրի կառավարության հետ քննարկումներից հետո կողմ են քվեարկել մայիսի 19-ից մարզաբազաներում փոքր խմբերով մարզումները վերսկսելուն, հաղորդում է Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքը։

Անգլիայում հույս ունեն մրցաշրջանը վերսկսել հունիսին կամ հուլիսին։

Leave A Reply

Your email address will not be published.