Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ լուսանկարը

0

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Լուսանկարում գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ Սոֆյան մուգ տաբատ է կրում, բաց վարդագույն բաճկոն։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել նուրբ շպարին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆյան սպիտակ կոստյում էր ընտրել։ Հմայիչ դերասանուհին հավաքել էր մազերը, նուրբ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Սոֆյան խոշոր ականջօղեր էր ընտրել ու նուրբ աքսեսուարներ։ «Անձրեւից հետո միշտ ծիածան է բացվում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Սոֆյան, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան։ 

Leave A Reply

Your email address will not be published.