Դմիտրի Պեւցովը պատասխանել է հետեւորդներին, որոնք իրեն տանջալից մահ են ցանկացել Սարկիսովի ֆիլմից հետո

0

Ռուս դերասան Դմիտրի Պեւցովին «դժոխքում տանջանքներ» են մաղթել «На Париж» զինվորական ֆիլմի համար։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան էջում։ Ժապավենի մասին չափազանց վիրավորական է արտահայտվել բլոգեր Եվգենի Բաժենովը, որը հայտնի է որպես Bad Comedian: Նա ժապավենում տեղի ունեցող ամեն ինչ ապականություն է անվանել։ Նրան միացել են նաեւ այլ օգտատերեր՝ նշելով, որ միջոցները, որոնք ծախսվել են ֆիլմի վրա, հարկավոր էր առավել բարի նպատակների համար օգտագործել։

«Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարոությունը Հաղթանակի օրվա առիթով աջակցել է ֆիլմին, որը, բնականաբար, նկարահանվել է ըստ փաստաթղթերի եւ պատմում է իրականությունը վետերանների մասին, որոն հարբում էին եւ գնացին մարմնավաճառների մոտ…  Փարիզ 1945թ.-ի մայիսի 9-ին։ Ինչպես ասում են՝ շնորհակալություն պապկին սանձարձակ կնոջ համար»,- Twitter-ում գրել է Բեժենովը։

Դերասան Դմիտրի Պեւցովն արձագանքել է բլոգերի հրապարակմանը՝ Instagram-ում գրառում անելով։ «Բոլորին, ովքեր «На Париж» ֆիլմը նայել են ոչ թե իրենց, այլ ուրիշի (ինչ-որ բլոգերի) աչքերով, բոլորին, ովքեր նայել են այս ֆիլմը, սակայն դրա մասին դատողություններ են անում նույն բլոգերի բառերով,  շնորհակալ եմ։ Բոլորին, ովքեր ցեխ են շպրտել իմ անվան, մասնագիտության, կյանքի վերաբերյալ իմ հայացքների վրա, բոլորին, ովքեր ինձ մահվան տարբեր տեսակներ են մաղթել, տանջանքներ դժոխքում եւ այլն, շնորհակալությում եմ հայտնում։ Ձեզ ու ձեր մտերիմներին բարին եմ ցանկանում։ Ուրախություն։ Առողջություն։ Սեր։ Ծաղկում։

Ես չեմ ամաչում «На Париж» ֆիլմի եւ դրանում մասնակցության համար։ Ես կարծում եմ, որ պատմությունը, որը գրեթե վավերագրական ճշտությամբ ներկայացվել է ֆիլմում, պատմություն է սիրո մասին։ Այդ թվում Հայրենիքի եւ նրանց հանդեպ սիրո մասին, ովքեր հաղթել են այս սարսափելի պատերազմում։ Կարելի է բծախնդրություն ցուցաբերել այս ժապավենի գեղարվեստական թերություններին, բայց ինչ վերաբերում է մեր պատմության, մարդկանց նկատմամբ հարգանքին, որոնք այն կերտել են, ներեցեք…»,- ֆիլմի քննադատներին դիմել է նա։

Սերգեյ Սարկիսովի ժապավենը թողարկվել է նախորդ տարի Մայիսի 9-ի առիթով։ Դրանում ներկայացվում է տանկավարների պատմությունը, որոնք անցել են ամբողջ պատերազմը։ Նրանք որոշում են Մեծ հաղթանակը նշել Ֆրանսիայի մայրաքաղաքում, ուր նրանց բազմաթիվ արկածներ են սպասվում։

Leave A Reply

Your email address will not be published.