Իգոր Վերնիկը հրապարակել է նախկին կնոջն անկեղծ լուսանկարը, որն արվել է հղիության ընթացքում

0

Ռուս հայտնի դերասան Իգոր Վերնիկը Instagram-յան էջում հրապարակել է իր երկրորդ կնոջ՝ հայտնի լրագրող Մարիա Կազակովայի լուսանկարը, որից բաժանվել է տաս տարի առաջ։ Հենց նա է դերասանին պարգեւել միակ երեխային՝ որդուն՝ Գրիգորիին։

Արտիստի նախկին կինը կուրծքը փակել է ձեռքերով եւ նայում է տեսախցիկի օբյեկտիվին։ «Գտա լուսանկարը, որն արվել է որդուս լույս աշխարհ գալուց մեկ ամիս առաջ»,- գրել է Իգորը։

Հետեւորդները նշել են, որ դերասանի որդին ավելի նման է մայրիկին։ Գտնվել են նաեւ օգտատերեր, որոնք ֆոտոշարքը չափազանց անկեղծ են համարել։

«Հիանալի լուսանկար», «Գրիգորին, իսկապես, մայրիկի կրկնօրինակն է։ Մայրիկը շատ վառ, արտահայտիչ կին է», «Շատ լավ, բարի լուսանկար», «Ինչպիսի անկեղծ ֆոտոշարք», «Շքեղ, գեղեցիկ»,- նշել են Իգոր Վերնիկի հետեւորդները։


Leave A Reply

Your email address will not be published.