ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 145–ով, կա 1 մահ, բուժվել է 33 մարդ

0

Հայաստանում մայիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  8-ին հաստատվել է կորոնավիրուսի 3029 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 29205 (վերջին մեկ օրում՝ 1188): Փաստացի այս պահին բուժվում է 1758 անձ (մեկ օրում ավելացել է 48-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 1318 անձ (վերջին մեկ օրում՝ 33 մարդ), 43 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է:

Leave A Reply

Your email address will not be published.