Դանա Բորիսովան բացահայտել է Անաստասիա Վոլոչկովայի հետ վեճի մանրամասները

0

Հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան բացահայտել է ճշմարտությունն իր ու Անաստասիա Վոլոչկովայի կոնֆլիկտի վերաբերյալ։

«Դա իմ նախաձեռնությունը չէ։ Դա ինձ համար անսպասելի քայլ էր Անաստասիայի կողմից, որը որոշել է պաշտպանել իր պատիվ ու արժանապատվությունը, որոնք, կներեք, արդեն վաղուց չեն նկատվում։ Ապրիլի 6-ին նա Մոսկվայի դատարան հաց է ներկայացրել պատվի, արժանապատվություն եւ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ։ Մենք միասն եղել ենք «Звезды сошлись» (НТВ) շոուին, հաղորդումը Նատայա Բոչկարյովակի մասին էր։ Ինձ խմբագիրը տրամադրում էր. «Դուք թմրամիջոցների առնչությամբ այնպիսի փորձագետ եք․ մենք հույս ունենք, որ դուք հիմա հանդես կգաք…»:

Սկսվում է շոուն, գալիս են հաղորդավարները, եւ Օսկարը խոսքը տալիս է նրան, ներիր Աստված, Անաստասիա Յուրեւնային։ Իսկ նա իրեն բնորոշ ձեւով ասում է. «Հասկանում եք՝ սա վճար է հայտնիության համար, ստեղծագործող մարդը…»։ Եվ այդ բառից հետո ես հասկանում եմ, որ իմ հայտնիությունը գողանում են։ Ես արդեն 10 վայրկյան լսում եմ ինչ-որ ստեղծագործող մարդու մասին։ Եվ ես վեր եմ կենում ու ասում եմ. «Անաստաիայի դեպքում ամեն ինչ հասկանալի է, արբեցողը պաշտապնում է թմրամոլին…»։ Եվ սկսվեց՝ ես վիրավորում եմ եւ այլն։ Եկեք անկեղծ, առանց հայփի։ Ես այս երկրում փաստացի փորձագետ եմ կախվածության հարցերով։ Ես շատ լավ հասկանում եմ դրանից։ Ես գերազանցությամբ ավարտվել եմ վերականգնողական կենտրոնը, գնացել եմ Մոսկվայում անանուն խումբ։ Երբ ինձ հարցնում են Վոլոչկովայի մասին, ես արտահայտում եմ իմ փորձագիտական դատողությունը, որի իրավունքն ունեմ»,- պատմել է Բորիսովան։

Նրա խոսքով՝ ինքը փորձել է օգնել Եվգենի Օսինին եւ Քրիս Կելմիին, որոնք մահացել են երկու տարի առաջ։ Ընդ որում, աստղն ընդգծել է, որ յուրաքանչյուր անգամ բախվել է իր վերաբերյալ բացասական ալիքի։ Նույնպիսի իրավիճակ է եղել Վոլոչկովայի դեպքում։ Այժմ բալետի պարուհին բաց չի թողնում նրան ցավեցնելու հնարավորությունը։ Երբ շոուի ընթացքում խոսք է եղել էսկորտ ծառայությունների մասին, աստղը կրկին հիշել է նախկին պրիմա պարուհուն։ «Նաստյա Վոլոչկովայի վերաբերյալ ամեն անկյունում գներ են կախված։ Ամենայն հավանականությամբ նա իր տանն է ընդունում»,- Դանայի խոսքերը փոխանցում է Super-ը։


Leave A Reply

Your email address will not be published.