Առցանց պրեմիերա ռուսական դրամատիկական թատրոնում. «Խեղճ մարդիկ»

0

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Մայիսի 5-ին՝ ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կցուցադրվի ըստ Ֆ․Մ․ Դոստոեւսկու համանուն վեպի «Խեղճ մարդիկ» պիեսը՝ թատերականացված ընթերցում ձեւաչափով։ Ռեժիսորը Մանվել Խաչատրյանն է։ Այս մասին հայտնում է թատրոնի թատրոնի մամուլի ծառայությունը։

««Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում ապրիլի 21-22 -ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել են։

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանն ու Լիլիա Մուկուչյանը, որը նաեւ պիեսի բեմականացման հեղինակն է։

Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսա եւ տեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave A Reply

Your email address will not be published.