Չմոնտաժված իրականություն, ստացված անակնկալ, հուզիչ գրառում. Անահիտ Կիրակոսյանը նշում է ծննդյան օրը

0

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր նշում է 30-ամյակը։ Այդ առիթով դերասանուհին բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել իսկ ընտանիքի անդամները նրա համար անակնկալ են պատրաստել, որը հուզել է դերասանուհուն։

Անահիտը տեսանյութ է հրապարակել Instagram-յան էջում, որը կարճ ու անկեղծ է մակագրել. «Չմոնտաժված իրականություն… ստացված անակնկալ»։ Ծննդյան տոնի առիթով դերասանուհուն հուզիչ գրառմամբ շնորհավորել են ամուսինը, ինչպես նաեւ դուստրը՝ Լաուրան։  

«Այն օրը, երբ մենք հանդիպեցինք, իմ կյանքն առհավետ փոխվեց։ Եթե ես գրեմ բոլոր հրաշալի բաները, որոնք դու ինձ համար արել ես, ես հազարավոր գրքեր կունենամ։ Դու ավելին ես, քան մայրը։ Դու ինձ մոտիվացնողն ես, մխիթարողն ու լավագույն ընկերը»,- գրել է նա ու եզրափակել. «Ես սիրում եմ քեզ, մամ ջան, ավելին, քան դու կարող ես պատկերացնել»։

«Արդեն 9-րդ ծնունդդ ենք միասին նշում…Մինչդեռ թվում է, թե երեկ էր, երբ 21-ամյա մի աղջնակ առանց վախվխելու, առանց երկար մտածելու այնպիսի բեռ վերցրեց իր ուսերին, որ շատ ավելի հասուն մարդիկ չէին անգամ մոտենա…

Ու կարողացար ապացուցել, որ կարող ես.. կարող ես ՄԱՅՐ լինել՝ կյանք տված չլինելով,Կարող ես ՄԱՅՐ լինել, որ միայն տարիքդ երբեմն մարդկանց հուշի, որ Դու չես կյանք տվել.. կարող ես ՄԱՅՐ լինել, ում հետ ավելի շատ մտերիմ են մեր դստրերը, քան իմ .. ԿԻՆ ԼԻՆԵԼ, որ ապրում է իր ամուսնով և Ընտանիքով։ ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ, ով իմ լավագույն ընկերն է.. և իմ ընկերների լավագույն ընկերը.. ՀԱՐԱԶԱՏ ԼԻՆԵԼ ինձ ու իմ հարազատներին..

Այսօր արդեն ինքդ ես հասուն տարիք մտնում.. բայց նույն բարի, անմիջական բնավորությամբ, ընտանիքիդ եւ հարազատներիդ նվիրված. ամեն ցավով տառապող ու ամեն ուրախությամբ հրճվող… Արդեն ոչ թե աղջնակի, այլ հասուն կնոջ գեղեցկությամբ լցված… Շնորհավոր Ծնունդդ, իմ ՍԵՐ, իմ ԿՅԱՆՔ.. իմ ԿԻՆ.. իմ ԸՆԿԵՐ.. իմ ՀԱՐԱԶԱՏ..իմ ԱՄԵՆ ԻՆՉ…»,- գրել է դերասանուհու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը։

View this post on Instagram

ստացված անակնկալ… @sevak_khanagyan

A post shared by Anahit (@anahitkirakosyanofficial) on

Leave A Reply

Your email address will not be published.