ԱՄՆ-ում մահացել է դերասանուհին, որը խաղացել է «Հուսահատ տնտեսուհիները» սերիալում

0

83 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Շիրլի Նայթը, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Տարեց կինը կյանքից հեռացել է իր դստեր՝ դերասանուհի Քեյթլին Հոփկինսի տանը, բնական պատճառներով։

Շիրլի Նայթը երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Մթություն աստիճանների վերեւում» եւ «Երիտասարդության քաղցրաձայն թռչունы» ֆիլմերում կատարած դերերի համար։ Բացի այդ՝ նա երեք անգամ դարձել է «Էմմի» եւ մեկ անգամ՝ «Թոնի» մրցանակների դափնեկիր։ «Հուսահատ տնտեսուհիներ» հայտնի սերիալում Նայթը կատարել է Բրիի սկեսրոջ՝ Ֆիլիս Վան դե Կամպի դերը։


Leave A Reply

Your email address will not be published.