«Հայկական ջազ». Յուլյա Կովաչլուկը ցույց է տվել՝ ինչպես են ամուսնու հետ նշել Զատիկը

0

Երգչուհի Յուլյա Կովալչուկը Instagram-ում ցույց է տվել՝ ինչպես է Զատիկը նշել ամուսնու՝ հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովի հետ։ Ամուսնական զույգի սեղանը յուրօրինակ է. տեսանյութում երեւում է՝ ինչպես է արտիստը խորոված պատրաստում եւ կարտոֆիլը եփում փայլաթիթեղում։ Հոլովակի ավարտին ամուսինները մի փոքր երգել են ու պարել հայկական մոտիվների ներքո։

«Հայկական ջազ։ Շնորհավոր ձեր տոնը եւ ուրախ տրամադրութուն ձեզ»,- տեսանյութը մակագրել է երգչուհին։ «Հայկական ջա՞զ։ Սա ինչ-որ նոր բան է», «Ալեքսեյն այնքան լավ կատարեց երգը, ես անմիջապես հիշեցի Սամարղանդի հարսանիքները, համեղ խորովածը»,- մեկնաբանություններում գրում են հետեւորդները՝ հաճոյախոսություններ անելով սիրահարներին։

Յուլյա Կովալչուկը եւ նրա ամուսինը` Ալեքսեյ Չումակովը, հրաշալիորեն կատարում են ոչ միայն հիթեր, այլեւ տարբեր միջոցառումներ ու կորպորատիվ երեկոներ վարում: Ամուսիններն անցած տարի Սոչիում ներկա են եղել հայկական հարսանիքի: Թեեւ այդ օրը բեմում ելույթ են ունեցել բազմաթիվ այլ աստղային հյուրեր՝ Սոսո Պավլիաշվիլիից մինչեւ Ռազմիկ Ամյան, Յուլյան եւ Ալեքսեյը եւս կարողացել են զվարճացնել հանրությանը: Ոգեւորությունը կարծես այնքան էր, որ սիրահարները շարունակել են ուրախանալ կուլիսների ետեւում եւ պարել հայկական երաժշտության ներքո:

Leave A Reply

Your email address will not be published.