Այսօր թատրոնի համաշխարհային օրն է. հեռուստատեսությունից հայտնի 20 դեմք, որոնց կարող եք տեսնել նաեւ թատրոնում

0

Այսօր` մարտի 27-ին, աշխարհում նշում են թատրոնի օրը, որը բացառությամբ այս տարվա` տարիներ շարունակ տոնվել է մեծ շուքով, պրեմիերաներով եւ մրցանակաբաշխություններով:

Սակայն կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակն այսօր թույլ չի տա, որ թատրոնի բեմն ապրի, դահլիճը լի լինի ծափահարություններով, բայց թատերական գործիչներին դա չի խանգարում, որ շնորհավորեն միմյանց ու թատրոնին հավատարիմ իրենց հանդիսատեսին: Շատ ներկայացումներ, թեեւ այս պահին հետաձգվել են, բայց դրանք կարանտինից հետո անպայման կվերադառնան մեծ բեմ եւ կարժանան սպասված ծափահարությունների:

Ի դեպ, տոնն ամեն տարի նշվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոց» խորագրով:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է թատրոնի բոլոր աշխատակիցներին` մասնագիտական տոնի առթիվ եւ մաղթում, որ բեմ վերադառնան նոր ու հետաքրքիր ներկայացումներով, ունենան մարդաշատ դահլիճներ, դրական հանդիսատես եւ բարձր ծափահարություններ:

Հայ դերասաններից շատերն են հեռուսատեսությունից զատ` խաղում նաեւ թատրոնում: Վերհիշել ենք նրանցից 20-ին:

Լուիզա Ներսիսյան

ՀրանտԹոխատյան

ԼեւոնՀարությունյան

ՆարեկԴուրյան

ԼուիզաՂամբարյան

ՆազենիՀովհաննիսյան

ԽորենԼեւոնյան

Leave A Reply

Your email address will not be published.