Հայտնիներ, որոնք ծնվել են այսօր

0

Մարտի 26-ը մի ընդհանուր թելով միմյանց է «կապել» աշխարհահռչակ երգչուհի Դայանա Ռոսին, հայտնի երաժիշտ Սթիվեն Թայլերին եւ հոլիվուդյան դերասանուհի Քիրա Նայթլիին: Բանը նրանում է, որ նշված հայտնիները հենց այսօր են նշում իրենց ծննդյան տարեդարձները:

Ամերիկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Դայանա Ռոսն այսօր տոնում է ծննդյան 76-ամյակը: Երգչուհին հայտնիություն ձեռք է բերել The Supremes խմբի կազմում, որը 1960-ականներին ամենապահանջվածներից էր:

Տասը տարի անց, սակայն, Դայանան սկսում է իր սոլո կարիերան` թողարկելով իր առաջին ձայնասկավառակը, որն ընդգրկում էր բոլոր ժամանակների համար 1 փոփ հիթը` Ain’t No Mountain High Enough:

Դայանա Ռոսն ավելի ուշ հանդես է եկել նաեւ` որպես դերասանուհի. նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից է «Աղջիկները բլյուզ են երգում», որը էկրաններ է բարձրացել 1972 թ-ին:

Billboard Hot 100-ի վարկանիշով Դայանա Ռոսը համարվում է ռոք ժամանակաշրջանի (1955-ից մինչ օրս) Top 5 արտիստներից մեկը:

Aerosmith խմբի հայտնի վոկալիստ Սթիվեն Թայլերն էլ այսօր նշում է ծննդյան 72-ամյակը: Իր երգելաոճի համար երգիչը ստացել է “demon of screaming” բնորոշումը: Թայլերը նաեւ հայտնի է իր էքստրավագանտ ոճով. իր ելույթների ժամանակ նա հագնում է վառ գույներ եւ կրում բազմապիսի շալեր:

Aerosmith խմբի կազմում երգիչը հայտնի է դարձել 1970-ականների սկզբին: Խմբին հաջողություն են բերել այնպիսի հիթերը, ինչպիսիք են` Dream On, Sweet Emotion, Walk This Way:

Խմբի ամենահայտնի հիթը, սակայն, դարձավ Don’t Want To Miss a Thing երգը, որը գրվել է 1998 թ-ին էկրաններ բարձրացած «Արմագեդոն» ֆիլմի համար, որտեղ նկարահանվել է նաեւ Սթիվենի դուստրը` հոլիվուդյան դերասանուհի Լիվ Թայլերը: 

Իսկ բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին այսօր նշում է ծննդյան 35-ամյակը:

Նայթլին նկարահանվել սկսել է վաղ տարիքից, սակայն հայտնիություն ձեռք է բերել 2002-ից` նկարահանվելով «Խաղա, ինչպես Բեքհեմը» ֆիլմում: Մեկ տարի անց նա հայտնվել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում, որտեղ մարմնավորում է Էլիզաբեթ Սուոնին: Ֆիլմում նրա խաղընկերներն են հոլիվուդյան աստղեր Ջոնի Դեփն ու Օռլանդո Բլումը:

Ֆիմից հետո բախտը դերասանուհու առջեւ նոր դռներ է բացել. նա դերեր է ստացել «Հպարտություն եւ նախապաշարմունք», «Սկսիր նորից», «Աննա Կարենինա», «Դքսուհին», «Կոլետ» եւ այլ հայտնի նախագծերում: 



Leave A Reply

Your email address will not be published.