Youtube-ի ամենահարուստ բլոգերներից մեկը՝ Նաստյան, ծննդյան օրը նշել է Կիրոկորովի եւ Ռեւայի հետ

0

Նաստյա Ռադզինսկայան, որը Youtube-ում ամենահայտնի բլոգերներից մեկն է, մեծ շուքով նշել է ծննդյան 6-րդ տարեդարձը։ Բլոգերը ծննդյան օրը նշել է Մայամիում։ Տոնի ընթացքում արված տեսանյութը հրապարակվել է նրա Instagram-յան էջում։

Տեսանյութերից մեկում պատկերված է՝ ինչպես է Ռեւան Ռադզինսկայային բեմ հրավիրում, մինչ Կիրկորովը կատարում է «Стеснение пропало» երգը։ Մեկ այլ տեսագրության կադրերում Ռեւան կատարում է «Алкоголичка» երգը, իսկ երեխաները պարում են բեմում։ Հետեւի պլանում պարում է նաեւ բլոգերի հայրը։

Ըստ ամենայնի՝ Նաստյայի բոլոր ընկերները եւս հայտնի են. հյուրերի շարքում են եղել Կիրկորովի, Իգոր Նիկոլաեւի եւ Քրիստինա Օրբակայտեի երեխաները։

Նիկոլաեւը եւս տոնի ընթացքում արված լուսանկար է հրապարակել։ Հոլովակներից մեկում Ռադզինսկայան կատարում է «Тебя поздравит Настя!» երգը, որի երաժշտությունն ու բառերը եւս Նիկոլաեւն է գրել։

Leave A Reply

Your email address will not be published.