Կանխազգացո՞ւմ. Կոբի Բրայանտը կնոջ հետ պայմանավորվածություն է ունեցել՝ ուղղաթիռով միասին չթռչել

0

NBA-ի եւ «Լոս Անջելես Լեյքերս»-ի աստղ Կոբի Բրայանտը, որը հունվարի 26-ին մահացել է ավիավթարի հետեւանքով եւ նրա կինը՝ Վանեսան, պայմանավորվածություն են ունեցել՝ երբեք միասին ուղղաթիռով չթռչել, հայտնում է Evening Standard-ը։

Ընտանիքի ծանոթը պնդում է, որ զույգը միասին ուղղաթիռ չէր նստում՝ աղետի դեպքում երեխաներին որբ չթողնելու համար։

Բրայանտը ավիավթարի հետեւանքով մահացել է հունվարի 26-ին։ Ուղղաթիռում է եղել նաեւ մարզիկի 13-ամյա դուստրը՝ Ջիանան։ Մարզիկը կին ունի՝ Վանեսան եւ երեք դուստր՝ Նատալյան, Բյանկան եւ Կապրին, որը ծնվել է 2019թ.-ի հունիսին։

Leave A Reply

Your email address will not be published.