«Կոլեգաներիս ինձ մրցակից չեմ համարում». երգչուհի Սոնան՝ իր նոր՝ «Мой брат» երգի և Արկադի Դումիկյանի երգի հետ նմանության մասին

0

Երգչուհի Սոնան ներկայացրել է իր նոր՝ «Мой брат» երգի տեսահոլովակը: Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը` Կարեն Սևակինը, իսկ տեսահոլովակը նկարահանել է Կարեն Ամյանը: BlogNews-am-ի հետ զրույցում Սոնան պատմել է ինչպես նոր աշխատանքի, այնպես էլ Արկադի Դումիկյանի «Мой брат» երգի և իր երգի միջև եղած մրցակցության մասին:

«Այս երգը եղել է պատվեր. քույրը ցանկանում էր իր եղբոր ծննդյան առթիվ անակնկալ անել: Հաճախ չեմ ընդունում նման առաջարկներ, միայն այն ժամանակ, երբ ինձ էլ հոգեհարազատ է լինում առաջարկը: Ես էլ ունեմ եղբայր, իմ մորեղբոր տղան`Սերգեյը, ով ևս երգիչ է, իսկ նրա հայրը մեծ ազդեցություն ունի իմ ստեղծագործական կյանքում: Ցավոք, նա հիմա ողջ չէ»,- պատմում է Սոնան։

«Мой брат»․ հենց այս նույն անվանմամբ Արկադի Դումիկյանն ամիսներ առաջ նոր երգ ներկայացրեց, որը շատ արագ տարածում գտավ և սիրվեց: Այն հարցին՝ մրցակցություն տեսնո՞ւմ է, երգչուհին պատասխանեց․ «Արկադի Դումիկյանի «Мой брат» երգը շատ հաջող է ստացվել: Շատ դրական եմ վերաբերվում կոլեգաներիս և ուրախանում նրանց հաջողություններով, բայց ինձ մրցակից չեմ համարում: Նույն վերնագրով երգեր շատ կարող են լինել, բայց լինեն տարբեր թե՛ ժանրային առումով և թե՛ կատարմամբ: Մենք շատ տարբեր ենք․ Սոնան Սոնա է և կմնա Սոնա»:

Սոնան նշում է, որ սիրում է ներկայանալ երաժշտական տարբեր ոճերում. «Կարող եմ երգել ջազ, ռոք, փոփ: Ինձ համար կարևոր է երաժշտական գիծը: Չեմ երգում դասական, ռեփ և սուոլ: Կարևորը ինձ համար որակն է և պրոֆեսիոնալիզմը: Իմ յուրաքանչյուր նոր աշխատանք պետք է համապատասխան լինի ներքին աշխարհիս և կապ ունենա իմ կյանքի հետ»,- եզրափակեց երգչուհին։

Leave A Reply

Your email address will not be published.