Նաչալովայի դուստրը նշել է ծննդյան առաջին օրը մոր մահվանից հետո

0

Յուլյա Նաչալովայի եւ Եվգենի Ալդոնինի դուստրը դարձել է 13 տարեկան։ Սա Վերա Ալդոնինայի առաջին ծննդյան օրն է մոր՝ Յուլյա Նաչալովայի մահվանից հետո։ Աղջկա հարազատները փորձել են ամեն ինչ անել, որ նա այդ օրը երջանիկ ու սիրով շրջապատված լինի։

Նրա հայրը տոն է կազմակերպել ու դստեր մասնակցությամբ հետաքրքիր կադրեր հրպարակել։ Վերան հրավիրել է իր ընկերներին. նրանք պատկերված են սրահում, որը զարդարված էր սպիտակ ու վարդագույն փուչիկներով։

Ալդոնինան այդ օրվա համար սեւ ու ոսկեգույն տոներով գեղեցիկ զգեստ է ընտրել։ Նա բազմաթիվ նվերներ է ստացել։

«Այսօր ավագ դուստրս դառնում է 13 տարեկան։ Վերոչկա, մենք քեզ շատ ենք սիրում»,- նշել է Ալդոնինը։ Նրա երիտասարդ կինը յուրօրինակ շնորհավորանք է պատրաստել ամուսնու դստեր համար։ Նա բացառիկ ընտանեկան կադրերով հոլովակ է պատրաստել, որոնք նախկինում չէր հրապարակել։

Leave A Reply

Your email address will not be published.