Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թիզերը

0

Բոնդի մասին ֆիլմաշարի YouTube-յան պաշտոնական էջում հրապարակվել է «Մահանալու ժամանակ չկա» գեղարվեստական ֆիլմի առաջին թիզերը։ Դրանից հետո Դենիել Քրեյգը, ինչպես նա վերջերս է հայտարարել, այլեւս հանդես չի գա Բոնդի կերպարում։

Ըստ սյուժեի՝ Բոնդը թողնում է ծառայությունը եւ մեկնում Ճամայկա՝ վայելելու կյանքը։ Բայց պարզվում է՝ կարճ ժամանակով. հարկավոր է կենտրոնական հետախուզական վարչությանն օգնել ազատել առեւանգված գիտնական։ Եվ իհարկե, հաղթել չարագործին։

Ժապավենի ամբողջական թրեյլերը կթողարկվի դեկտեմբերի 4-ին։

Ռեժիսորը Քերի Ֆունկունագան է։ Ֆիլմում նկարահանվել են Ռամի Մալեքը, Ռեյֆ Ֆայնսը, Լեա Սեյդուն, Քրիստոֆ Վալցը, Բիլի Մագնուսենը, Լաշանա Լինչը, Ջեֆրի Ռայթը։

Leave A Reply

Your email address will not be published.