«Ես ուժեղ եմ». Գայանե Ասլամազյանն ամուսնալուծության, ամուսնու՝ կալանավայրում գտնվելու մասին

0

Դերասանուհի Գայանե Ասլամազյանն առաջին անգամ անդրադարձել է ամուսնալուծության մասին լուրերին։ «Երեւի թե մի փոքր ուշ եմ խոսում այս ամենի մասին, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակն է»,- Facebook-յան էջում հրապարակված տեսանյութում նշել է  դերասանուհին։ Նրա խոսքով՝ սա ոչ թե բացահայտում է, այլ շնորհակալության խոսք։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ նախկին ամուսնուն, ում հետ ես ապրել եմ երկու տարի։ Եվ թեեւ մենք ունեցել ենք բավականին դժվարին ժամանակներ, ամեն դեպքում մենք ունեցել ենք նաեւ շատ գեղեցիկ օրեր, եւ ես նրան շնորհակալ եմ այդ օրերի համար»,- ասել է դերասանուհին՝ շնորհակալություն հայտնելով նաեւ նախկին ամուսնու, իր բարեկամներին ու հարազատներին, ընկերներին, նույնիսկ նրանց, «ովքեր չարախնդում են, ուրախանում ուրիշների դժբախտությամբ»։

«Այո՛, ես ամուսնալուծվել եմ։ Բոլորիդ այդ հարցը շատ է հուզում։ Ես ամուսնալուծվել եմ վաղուց՝ մոտավորապես 1 տարի, ավելի ստույգ՝ 10 ամսից ավելի։ Այդ մասին չէր խոսվում, չէր ասվում, որովհետեւ ես չէի ուզում, որ անիմաստ խոսակցություններ տարածվեին։ Ես հոգեպես պատրաստ չէի այն ալիքին, որը հիմա է բարձրացրել (չգիտեմ՝ ինչու է հիմա բարձրացել, բայց ամեն դեպքում)։ Եվ այս ամիսների ընթացքում այդ ամենի մասին չէր խոսվում։ Այո՛, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում, եւ նա գտնվում է կալանավայրում մոտավորապես երկու շաբաթ։ Ոչ ավել։ Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների եւ որոշումների համար»,- ասել է դերասանուհին։

Եզրափակելով Գայանե Ասլամազյանն ասել է, որ ուժեղ է, ունի նպատակներ։

Leave A Reply

Your email address will not be published.