Անի Լորակի հետեւորդները բացասաբար են արձագանքել դստեր հետ կրկես գնալուն

0

Երգչուհի Անի Լորակը դստեր հետ կրկեսային ներկայացման է գնացել։ Արտիստը ներկայացումից հետո լուսանկարներ է հրապարակել Instagram-յան էջում։ Նրա խոսքով՝ ինքը մանկության իսկական տոն է զգացել։

«Այսօր մանկության իսկական տոն է։ Մենք Նիկուլինի կրկես այցելեցինք։ Շնորհակալություն արտիստներին հիասքանչ աշխատանքի համար։ Դա հրաշք է»,- գրել է Անի Լորակը։

Հետեւորդներն անմիջապես սկսել են մեկնաբանել լուսանկարը․ «Խեղճ կենդանիներ, իսկ դուք դեռ կրկես եք գնում ու օրինակ ծառայում շատ մարդկանց», «Կենդանիներին չե՞ք խղճում», «Կենդանին վանդակում է, գիշատիչն՝ ազատության մեջ», «Դուք իսկապես աջակցո՞ւմ եք կենդանիների մասնակցությամբ կրկեսին։ Հատկապես հիմա՞»,- գրել են զայրացած օգտատերերը։

Leave A Reply

Your email address will not be published.