49-ամյա Նաոմի Քեմփբելը կրկին սիրահարվել է

0

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հայտարարել է, որ հերթական անգամ սիրահարվել է։ Ամերիկացի 49-ամյա մոդելը նշել է, որ անձնական կանքը կրկին փոթորկել է։

«Կա մի բան, որը հասկանալու համար ինձանից որոշ ժամանակ է պահանջվել. դուք նախ պետք է ընդունեք ու սիրեք ձեզ եւ ոչ թե այդ սերը փնտրեք ուրիշի մեջ։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ կլինի։ Տեղի կունենա դա՝ իրականը»,- մոդելի խոսքերը մեջբերել է The Guardian-ը։

Քեմփբելը լուրջ ինտրիգ է մտցրել նոր սիրավեպի մասին տեղեկատվությամբ։ «Դուք նույնիսկ չեք պատկերացնում՝ ով է իմ նոր զոհը։ Եվ դա բոլորվին նա չէ, ում դուք գիտեք, փոխարենը իմ սիրտը… իմ սիրտը երջանիկ է»,- ասել է Նաոմին։


Leave A Reply

Your email address will not be published.