Կավանին ու Մեսին վիճել են

0

Ֆուտբոլի Արգենտինայի եւ Ուրուգվայի հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ վիճել են թիմերի հարձակվող Էդինսոն Կավանին եւ Լիոնել Մեսին, հաղորդում է Ole-ն։ Կավանին Մեսիին առաջարկել է կռվել, արգենտինացին էլ պատասխանել է՝ «Երբ ցանկանաս»։ Թիմակիցները կարողացել են կանխել բախումը։

Հիշեցնենք, Թել Ավիվում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։ Ուրուգվայցիների կազմում աչքի են ընկել Կավանին ու Լուիս Սուարեսը, Արգենտինայի կազմում՝ Սերխիո Ագուերոն եւ Մեսին։


Leave A Reply

Your email address will not be published.