Ինչպես է անցել «Jamiroquai» խմբի առաջին երևանյան մենահամերգը

0

Silk Note Festival-ի շրջանակներում երեկ Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Jamiroquai-ի երևանյան առաջին մենահամերգը: Նա Երևանում հանդես է գալիս «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհիվ: Ի դեպ, համերգին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հետաքրքիր շոու-ծրագիր, լուսային էֆեկտներ, և Ջեյ Քեյը բեմում էր: 1992-ականների հիմնադրված բրիտանական այս խումբը շատ արագ ճանաչում ունեցավ, և նրանց երգերը մինչև հիմա սիրելի են տարբեր սերունդների կողմից: Ջեյ Քեյի գլխավորությամբ խումբը թողարկել է 9 ալբոմ, որոնք վաճառվել են ավելի քան 30 մլն օրինակով, ստացել բազմաթիվ երաժշտական մրցանակներ, այդ թվում՝ Grammy և 4 MTV:

Leave A Reply

Your email address will not be published.