Հայկական Վանա կատուների հնագույն ցեղատեսակն օգնել է հաստատել գիտնականների վարկածը

0

Համաձայն վերջին գիտական տվյալների՝ կատուներն ընտանի են դարձել մոտ տասը հազար տարի առաջ Մերձավոր Արեւելքում։ Նրանց նախնիները վայրի լիբիական կատուներն (Felis silvestris lybica) են եղել, իսկ առաջին տերերը՝ Եգիպտոսի եւ Լեւանտի ֆերմերները։ Գիտնականները կարծում են, որ առաջին վարժեցված գիշատիչների մեջ չեն եղել կենդանիներ բաց գույնի պտերով դնչին եւ թաթերին. նման երանգավորման գենետիկ տարբերակներն ի հայտ են եկել միայն միջին դարերում։ Կատուների ցեղատեսակները, որոնք արտաքնապես չեն փոխվել հազարամյակներ, հաստատում են այս վարկածը։ Նման ցեղատեսակներից են Վանա կատուները՝ սպիտակ երկարամազ կենդանիներ՝ ականջների հետեւում պտերով, որոնք համարվում են աշխարհում հնագույն կատվատեսակներից մեկը։ Դրանց ԴՆԹ-ի ուսումնասիրությունը  ցույց է տվել, որ Հայկական բարձրավանդակի Վանա լճի շրջակայքում այդ փափկամազ գազանիկները բնակություն են հաստատել արդեն մի քանի հազար տարի առաջ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Դրանց գենոմում կան մի քանի մուտացիաներ, որոնք օգնել են նրանց հարմարվել կյանքին լճի ափերին։ Այս տեսակի ներկայացուցիչները սիրում են ջուրը, հիանալի լողում են եւ կարողանում են ձուկ որսալ ծանծաղ ջրերում։ Նրանք չունեն բրդատակի աղվամազ, իսկ մորթին ջուր չկլանող հատկություն ունի, ուստի շատ արագ չորանում է։

Վանա կատուներին բնորոշ է ցածր գենետիկ տարատեսակությունը, քանի որ երկար ժամանակ նրանք ապրել են մեկուսացած եւ գրեթե չեն շփվել այլ տեսակների հետ։ Միեւնույն ժամանակ, նրանք չունեն հատուկ ժառանգական հիվանդություններ, բայց երփներանգ աչքերով Վանա կատու (այսպես կոչված Վան քեդիսի) բուծելու բոլոր փորձերը պարբերաբար հանգեցնում են խուլ սերնդի ի հայտ գալուն։

Ֆինն գիտնականների աշխատանքի համաձայն՝ Վանա կատուներն ավելի ագրեսիվ են մարդկանց եւ կենդանիների հանդեպ, քան այլ ցեղատեսակների կատուները։ Նրանք համարվում են մեկ տիրոջ կատու եւ վարքով ավելի շատ նման են շներին։

Leave A Reply

Your email address will not be published.