«Երկու օր լաց եմ եղել»․ Արմինե Հարությունյանը ենթարկվել է վրացական համացանցային հեյթերների հարձակմանը

0

Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը Gucci նորաձեւության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո արթնացել է հայտնիմասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը: Ինչպես գրում է «Сова» պարբերականը, Gucci հավաքածուի ցուցադրությունից հետո Արմինեի արտասովոր արտաքինը սոցիալական ցանցերում դարձել է քննարկումների առարկա՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում։

Մոդելը նման վերաբերմունք չէր սպասում։

«Ինձ համար շատ դժվար էր հաղթահարել դա։  Ես նման ուշադրություն չէի սպասում։ Մանավանդ, որ ես չեմ մասնակցել գլխավոր հավաքածուի ցուցադրությանը, ես պարզապես ներկայացման մի մասն եմ եղել։  Դա շատ դժվար էր ինձ համար։ Ես երկու օր արտասվել եմ», — «Сова»-ին խոստովանել է Արմինեն։

Ճիշտ է, վրացիներից նա չի նեղանում եւ խոստովանել է, որ սիրում է Թբիլիսին ու հաճախ է այնտեղ լինում։  Աղջիկը նշում է, որ իր արտաքինի հանդեպ մեծ ուշադրությանը հեշտ չէր սովորել։

«Ես որպես մոդել ոչ ոքի հայտնի չեմ եղել։ Բայց ինչ-որ պահի համացանցում ինձ հետ լուսանկարները ավելի ու ավելի շատացան եւ դրանց կից՝ նաեւ մեկնաբանությունները»։

Բարդ ժամանակներ էին, ասում է Արմինեն։ Բայց հետո եկավ բեկումնային պահը։

«Ծանր ապրումներից հետո ինչ-որ պահի որոշեցի այլ կերպ մտածել։  Ես դադարեցի համացանցում կարդալ մեկնաբանությունները եւ շարունակեցի ապրել իր սովորական կյանքով։ Նաեւ ինձ շատ օգնեց ընկերներիս, ընտանիքիս եւ հարազատներիս աջակցությունը»։

Արմինեն խոստովանում է, որ շատ է անհանգստացել իր Թբիլիսյան ցուցադրությունից առաջ։

«Ես շատ էի վախենում։ Նախկինում երբեք չեմ քայլել պոդիումով։ Առաջին անգամը եղել է Gucci շոուի ժամանակ, բայց այնտեղ ես պարզապես կանգնած էի։ Այսօր ես պետք է քայլեի պոդիումի վրայով, բացի այդ՝ նաեւ շոուն սկսեի։  Դա շատ դժվար էր ինձ համար։ Հույս ունեմ, որ կարողացա հաջողությամբ այն կատարել։

Leave A Reply

Your email address will not be published.