Քանյե Ուեսթն ինքնաթիռում հոսպել-կարաոկե է կազմակերպել․ ինչպես է կրոնը լուծել ռեփերի ֆինանսական խնդիրները

0

Քանյե Ուեսթը հարյուր հոգուց բաղկացած երգչախմբով կատարել է իր նոր ալբոմից «Jesus Walks» երգը: Հնչել է նաեւ «Selah» երգը, որը տեղ է գտել վերջերս թողարկված «Jesus Is King»-ի երգացանկում: Դադարների ընթացքում Ջեյմս Քորդենը հասցրել է շփվել արտիստի հետ, քննարկել են կրոնը եւ շատ այլ թեմաներ: Երաժիշտը հայտարարել է, որ քրիստոնեությունն ընդունելը նրան օգնել է ոչ միայն դառնալ այլ մարդ, այլեւ լուծել ֆինանսական խնդիրները:

«Անցած տարի ես աշխատել եմ 115 միլիոն դոլար եւ միեւնույն է 35 միլիոն պարտ մնացի։ Այս տարի հարկերի տեսքով ինձ վերադարձավ 68 միլիոն։ Ոմանք ասում են, որ հարկավոր չէ բարձրաձայնել այս թվերը, սակայն ես գտնում եմ, որ մարդիկ պետք է լսեն, թե ինչպես է պարտքերի հորում թաղված մարդը խոսում այդ գումարների մասին, որոնք այժմ ծառայում են Քրիստոսին», — կիսվել է ռեփերը։

Երկար սպասված «Jesus Is King» հոսպել-ալբոմը թողարկվել է անցած ուրբաթ: Դրանում կա ինը երգ, ներառյալ՝ Ty Dolla $ign-ի եւ Ant Clemons-ի հետ համատեղ երգերը: Ալբոմի թողարկումից առաջ Քանյե Ուեսթը պարբերաբար կազմակերպում էր ալբոմի հանրային լսումներ ՝ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում եկեղեցական ծառայության ձեւաչափով:

Leave A Reply

Your email address will not be published.